Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ խողովակից և բռնակով պտուտակից: Ծորակը՝ դեպի ներքև, կլոր, վրան՝ սրածայր, կեռ ելուստ, միացած է հատած կոնի ձև ունեցող փականային մասին, որից էլ սկսվում է ուղիղ խողովակը՝ եզրին երկու ելուստ: Պտուտակը՝ կոնաձև հիմքին ամրացած գնդաձև եզրերով ձողի նման, ելունդով կիպ մտած է փականի մեջ և ամրացած գամով՝ սկավառակաձև տափակ գլխով: Շարժուն է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  21,7 x 11,5 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,7 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1087