Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ սուր ականջներով, ուրվագծված դիմային մանրամասներով, ամրացված է հատած կոնաձև փականային մասին ուռուցիկ օղագոտիով պարուրված վզիկով: Խողովակը՝ միացման մասում օղագոտի, շուրթի հատվածում՝ ելուստավոր օղագոտի: Պտուտակը՝ դեկորատիվ, կամարաձև շրջագծով, սրածայր բացվածքով զարդ հիշեցնող բռնակով, մասսիվ, կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ և ամրացված սկավառակաձև գլխիկ ունեցող գամով: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 17-րդ դարի վերջ - 18-րդ դարի սկիզբՆյութը՝ պղինձՉափս՝ 29,3 x 24 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 2 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1080