Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ սուր ականջներով, ուրվագծված դիմային մանրամասներով, ամրացված է հատած կոնաձև փականային մասին ուռուցիկ օղագոտիով պարուրված վզիկով: Խողովակը՝ միացման մասում օղագոտի, շուրթի հատվածում՝ ելուստավոր օղագոտի: Պտուտակը՝ դեկորատիվ, կամարաձև շրջագծով, սրածայր բացվածքով զարդ հիշեցնող բռնակով, մասսիվ, կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ և ամրացված սկավառակաձև գլխիկ ունեցող գամով: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դարի վերջ - 18-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ Չափս՝  29,3 x 24 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 2 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1080