Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ ուրվագծային դիմային մանրամասներով, և լայնացող, ուռուցիկ շուրթով խողովակը միանում են հատած կոնի ձև ունեցող փականային մասին, որի վրա՝ միացման մասում եռանկյունաձև, ռելիեֆ պատկերներ են գոյանում: Պտուտակը՝ սրագագաթ, կամարաձև եզրագոտով՝ ներքուստ քառախորշ կտրվածքով դեկորատիվ բռնակով, կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ, ամրացած է գամով, որն ունի կլորավուն մակերեսով գլխիկ: Շարժուն է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  19,5 x 14,7 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,6 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1085