Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ ռելիեֆ դիմային մանրամասներով, օղագոտիով վզիկով ամրացած է կոնաձև փականին, որից սկսվում է լայնացող խողողվակը: Պտուտակը՝ սրագագաթ, կամարաձև դեկորատիվ վարդի նման, ներքուստ քառախորշ կտրվածքով, կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ: Ամրացած է խաչվող գծազարդված տափակ գլխիկով գամով, շարժուն է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  18,8 x 13 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,3 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1089