Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը միանում է փականային մասին, որից սկսվում է լայնացող օղագոտիով խողողվակը՝ վրան գամ ու ելուստ: Պտուտակը՝ հատած կոնի ձև ունեցող, հարթ գլխով, ամրացված է գամով, շարժուն է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  23,6 x 8 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,8 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1091