Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակի ձևավոր խողովակն է՝ ոճավորված հովազի գլխով, դիմային մասում անցք, ականջները՝ ցցված, ռելիեֆ գծազարդով նախշազարդ: Գլխիկը և խողովակը ուռուցիկ օղագոտիով ամրացված են փականային մասին: Հատած կոնաձև փականի մակերեսին՝ խաչաձև գծապատկեր, խողովակի վրա ամրացված են գամեր: Ծորակը հավաքածուի կազմում նվիրել է Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դարի վերջ - 18-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ Չափս՝  24,5 x 6,3 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,4 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1079