Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով՝ ռելիեֆ դիմային մանրամասներով (աչքեր, ցցված ականջներ), ոճավորված ծորակը և խողովակը՝ շուրթին պարույր, ամրացած են փականային միջնամասին ելուստանման օղագոտիով պարուրված վզիկով, որը ռելիեֆ եռանկյունաձև եզրագծով մակերես է առաջացնում: Պտուտակը՝ սրածայր,գնդիկավոր վերջավորությամբ, կամարաձև շրջագծով դեկորատիվ զարդի նման, հատած կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ և սկավառակաձև ակոսազարդով նախշված գլխիկով խոշոր գամով ամրացված է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ. դարի վերջՆյութը՝ պղինձՉափս՝ 22 x 17,5 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 1,6 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1078