Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Ոճավորված ծորակը՝ կնճիթը բարձրացրած փղի տեսքով, ռելիեֆ և գծազարդ մակերեսով, դիմացից՝ ուղղանկյուն հարթ մակերեսին փայլող արևը՝ դիմագծերով, գծանախշված: Ծորակը վեր է ածվում համեմատաբար փոքր՝ հատած կոնի ձև ունեցող փականային մասի, որից էլ սկսվում է նեղացող խողովակը՝ հարթ շուրթով, երկու կողմերում ելունդներ՝ չորս հատ: Պտուտակը՝ հակառակ կողմեր ուղղված վիշապների գլուխներով դեկորատիվ բռնակով, կոնաձև ելունդով՝ վրան ուղղանկյուն անցք, կիպ մտնում է փականի մեջ, ամրացված չէ: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  25 x 13 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 2 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1086