Ծորակ բաղնիքի

Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը, որի դիմացի մասում անցք կա, և լայնացող խողովակը՝ ռելիեֆ օղագոտով պարուրված վզիկով, ամրացած են փականային միջնամասին, որը հատած կոնի ձև ունի: Պտուտակը՝ հովհարաձև, դրվագված դեկորատիվ բռնակով, կոնաձև ելունդով, կիպ մտած է փականի մեջ և սկավառակաձև ակոսազարդով նախշված գլխիկով խոշոր գամով ամրացված է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  32,5 x 24 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 3 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1074