Ծորակ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Ոճավորված ծորակը՝ հովազի գլխով՝ ռելիեֆ դիմային մանրամասներով, ականջները՝ կլորավուն, վզին` օղագոտի: Խողովակը ամրացված է հատած կոնի ձև ունեցող փականային մասին: Պտուտակը, որն ունի թռչնակերպ բռնակ, կիպ մտած է փականի մեջ և ամրացված սկավառակաձև գլխիկով գամով: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  16,5 x 11 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,8 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1081