Ծորակ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը օղագոտիով ամրացած է փականային մասին, որից էլ սկսվում է խողովակը՝ վզիկի մասում ելուստավոր, լայնացող օղագոտիով և դուրս ճկված շուրթով: Փականի մակերեսին՝ անկյունաձև ռելիեֆ գծազարդեր: Պտուտակի բռնակը՝ ութաձև եզրագծով, վերին մասում ալիքազարդ կտրվածքով, դեկորատիվ զարդի նման, հատած կոնի ձև ունեցող ելունդով կիպ մտած է փականի մեջ և ամրացած նախշազարդ մակերեսով սկավառակաձև գլխիկով գամով: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  16,4 x 11 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,6 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1088