Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Ծրագիր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Երկփեղկ է, դիմերեսին գրված է՝ ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրություն հայկական թատերական ընկերություն, պատկերված է թատրոնի խորհրդանիշը հանդիսացող դիմակը, 11-րդ թատերաշրջան: Ներսում ձախ փեղկին գրված է՝ Ալեքսեյ Տոլստոյ, ‹‹Ոսկե բանալի›› /հեքիաթ երկու մասից/ բեմականացում՝ Դ.Դալվիսի, թարգմանություն՝ Ե.Մաշուրյանի, առաջին անգամ ներկայացումը կայացել է 1977թ. դեկտեմբերի 29-ին: Աջ փեղկին գրված է՝ գործող անձանց և դերակատարների անունները՝ Կառլո Հայրիկ-Վ.Խաչիկյան վաստ. արտիստ,..., Ձմեռ պապի Ռ.Հունանյան, թատրոնի գլխավոր ռեժիսոր արվեստի վաստակավոր գործիչ՝ Երվանդ Ղազանչյան: Դարձերեսին գրված է թատրոնի գլխավոր նկարիչ՝ ա.վ.գ.Վ.Վարդանյան, գլխավոր ռեժիսորի օգնական գրական գծով՝ Գ.Յաղջյան և այլն, ներկայացումները վարում են՝ Խ.Հովհաննիսյանը, Դ.Առաքելյանը: Գինը՝ 10 կոպ., Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի տպարան, պ., տպ. 2000:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980-ական թթ.Լայնություն (սմ)՝ 16.8Բարձրություն (սմ)՝ 25Նվիրատու՝ Դրամատիկական թատրոնՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3981/6
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-36