Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Պատրաստված է մի ամբողջական, ալիքաձև կտրատված և ասեղնագործությամբ եզրակարված սպիտակ բամբակյա նուրբ կտորից (բատիստ), որը ծալված է երեք հավասար մասերի: Երկու հատվածները միանում են եզրերում անցքերի միջով անցնող վարդագույն ժապավենով, իսկ երրորդ հատվածն ազատ ծավալվում է երեսային մասում: Վերջին հատվածն ամբողջությամբ զարդանախշված է թելքաշ և հարթակար ասեղնագործությամբ արված ծաղկեպսակ կազմող ծաղիկներով, կոկոններով ու տերևներով, որոնց բոլոր ծաղկաթերթիկները թելքաշի տարբեր հաշվարկներով են գործված: Ծաղկեպսակի կենտրոնում իրար միահյուսված հարթակարով գրված են Ս և Յ անվանատառերը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Սիրիա, ԴամասկոսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-25 թթ.Նյութը՝ Բամբակ, մետաքսՉափս՝ 38 x 46 սմՆվիրատու՝ Սեդա ՍամուելյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17133