Կախազարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կախազարդ՝ տանձաձև, տափակ իրանով, որի արտաքին, գծանախշ հիմքով մակերեսին, եզրերում ամրացված են չորս արևի նշանով ելուստներ, իսկ կենտրոնում, կլոր ընդգծված շրջանակի մեջ, տեղադրված է 2 սմ տրամագծովքար՝ վրան փորագրված հավերժության նշան և արաբատառ անընթեռնելի գրություն« Կախազարդի վերևի մասում զոդված է փոքրիկ կլորավուն կախիկ, ստորին մասում՝ չորս նմանատիպ կախիկներից երեքից կլոր օղակներով կախված են ռոմբաձև թիթեղիկներ՝ երկրորդը՝ զարդանախշ, երրորդը՝ ոչ: Կախազարդը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Յազդի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նյութը՝  մետաղ, աղյուսագույն ակնաքար Չափս՝  6 x 5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-407