Կաղապար նախնական ձուլման

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է ուղղանկյունաձև իրանից և քառակող՝ կտրվածքում՝ քառակուսի, դեպի վերջնամաս աստիճանաբար բարակող-սրացող պոչուկից: Պատրաստված է մետաղյա չորսուից, որը կաղապարի հիմքն է և երկու շերտաձողերից, որոնք զուգահեռ և համաչափորեն տեղադրված հինգ գամերով ամրացված են չորսուի երկու կողմերին: Երկու գլուխները փակված են չորսուի մեկական փոքրիկ կտորներով, որոնք ամրացված են մեկական գամով: Այս կերպ ստացվել է աշխատանքային մակերեսը՝ վերին երեսի ուղղանկյուն խորությունը: Նյութը՝  պողպատ Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ 42.2 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/16 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628