Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կարպետ «Կրկենի»- երեք երկայնակի դասավորված կարմիր շեղանկյունիների մեջ, որոնք եզերված են ատամնաձև սև շրջանակով, սև, կապույտ, կանաչ, սպիտակ, դարչնագույն երկրաչափական ու բուսական պատկերներ են, որոնք կրկնվում են նաև շեղանկյունիների և կարպետը եզերող շրջագոտիների միջև ընկած հատվածներում, բայց արդեն եռանկյունի տարածքում: Շրջանակված է երկու նեղ և մեկ լայն շրջագոտիներով. նեղերը՝ կարմիր և կանաչ ատամնաձև, իսկ լայնը՝ դաշտում օգտագործված գույներով շղթայաձև դասավորված ռոմբաձև զարդամոտիվներով:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ, Վանք գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1900-ական թթ.Չափս՝ 180 x 348 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 11601