Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կարպետ- շրջանակված է մեկ լայն և երկու նեղ գոտիներով՝ կարմիր, կապույտ, կանաչ, սպիտակ, դեղին և վարդագույն երկրաչափական զարդանախշերով: Դաշտը սև է, որի մեր տեղադրված են զիգզագաձև եզրերով մեկ և կես կարմիր գույնով գործված «մեդալյոններ»: Ամբողջ դաշտը և «մեդալյոնները» նույնպես զարդանախշված են կապույտ, կանաչ, դեղին, վարդագույն, սպիտակ կենդանական, բուսական և երկրաչափական պատկերներով: Կարպետը պատկանել է հին կոնդեցի Նոյեմզար Գալստյանին (ծնվ. 1890 թ.):
Նյութը՝ ԲամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջՉափս՝ 3,40 x 2,05 մՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3087