Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարպետի դաշտի կենտրոնում բալագույն հիմնագույնի վրա պատկերված է կեռիկներով կազմված երկրաչափական հորինվածք: Վերևում և ներքևում ալիքաձև եզրերով ուղղանկյունատիպ տարածվող 4 շրջանակի մեջ պատկերված են զույգ կեռանախշերով, երկրաչափական կենտրոնական զարդահորինվածքին նմանատիպ մեկական զարդանախշեր: Ուղիղ գծիկներով այդ շրջանակներին են միացած S-աձև, օձ խորհրդանշող նախշեր: Զարդագոտին շագանակագույն է, երկայնական կողմով ունի ատամնավոր շրջերիզ: Լայնական ուղղությամբ զարդագոտու նախշը զույգ կեռերով շեղանկյուն պատկերաշար է, իսկ երկայնական գոտին կազմված է ալիքաձև ձգվող կեռաշարքից:
Լայնություն (սմ)՝ 135Երկարություն (սմ)՝ 280Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱլաշկերտՀայտնաբերման վայրը՝ Հոկտեմբերյանի շրջան, գ․ ՀոկտեմբերՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ․ վերջ 20-րդ դ․ սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 1․09․1981թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3286
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1528