Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Բնօրինակի անվանում՝  Կարպետ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Բրդյա թելով գործված կարպետը ուղղանկյունաձև է, ունի սև և մոխրագույն մեկ լայն եզրագոտի, որը զարդարված է ոճավորված կարմիր վարդերի ու կանաչ տերևների իրար հաջորդող շարքով: Բարակ զիգզագաձև գծով առանձնացված դաշտի կենտրոնում բալագույն հիմնագույնով խոշոր վեցանկյուն մեդալիոն է, որը հարդարված է ոճավորված վարդերի ու տերևների, ռոմբաձև հիմքից դուրս եկող և արծվագորգի նախշը հիշեցնող ոճավորված մանուշակագույն թռչնապատկերների շարքերով: Վեցանկյան արտաքին չորս անկյուններում առանձնացված եռանկյուններում պատկերված են ծաղկեփնջեր: Լայնություն (սմ)՝  207 Երկարություն (սմ)՝  430 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի-Տավուշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 166 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 15