Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը գործված է մկնագույն, վարդագույն, մուգ դեղին, սպիտակ և դարչնագույն գույնի թելերով, ունի միմյանց հաջորդող և լայնությամբ դասավորված նեղ և լայ շերտեր: Որոշակի հաջորդականությամբ կրկնվում են սանդուղքաձև զարդանախշով շերտերը, որոնք հիմնականում ունեն դեղին դաշտ, որի վրա դարչնագույն և սպիտակ գույնի թելերով զարդանախշն է գործված: Եզրերից մեկում միայն մի շերտ կա, որի վրա բոլոր նշված գույներով իրար հաջորդող սլաքներ են գործված: Եզրային հյուսվածքներն անվնաս են: Կարպետի հենքը բամբակից է: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  175 Երկարություն (սմ)՝  315 Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6251 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1567