Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Կարպետի քառանկյուն դաշտի վրա վերից վար գործված են վեցանիստ շեղանկյուններ, որոնց ներսում նույնպես շեղանկյուններ են՝ եզրավորված եռանկյունաչափական պատկերներով:Յուրաքանչյուրի կենտրոնում փոքրիկ խաչ է: Կարպետը ունի մեկ լայն եզրաշերտ շրջանակ, որի վրա պատկերված են իրար կպած վեցանկյունների մեջ առնված խոյեղջյուրներ, որոնց կենտրոնում նույնպես խաչ է: Եզրաշերտ շրջանակը կենտրոնական դաշտից անջատված է կարմիր գույնի ատամնավոր նեղ շրջանակով: Գերիշխում են գազարագույն և դարչնագույն գույները: Օգտագործված են նաև մոխրագույն, սպիտակ, վարդագույն, կարմիր գույները: Եզրային հյուսվածքները լավ են պահպանվել:
Հեղինակ՝ Դիլբար ՄարտիրոսյանՎարպետ՝ Դիլբար ՄարտիրոսյանԼայնություն (սմ)՝ 165Երկարություն (սմ)՝ 263Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կապանի Կավարտ գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-2920
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-733