Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կարպետ մուգ շագանակագույն դաշտով, որը եզրագծված է սպիտակով գործած ատամնավոր նախշով: Հիմնական զարդամոտիվներն են երկու կարմիր, կենտրոնում՝ դեղին, համաչափ կրկնվող գծանախշերը և կարմիր, դարչնագույն, կաթնագույն, շագանակագույն թելերով կապույտ և դարչնագույն խաչավոր կենտրոններ ունեցող խոյակները: Եզրագոտու հիմնական նախշը կարպետի վերը նշված գույները կրկնող ոճավորված մարդակերպերն են: Եզրամասում ունի գրություն՝ «1927 թ. վաս»:
Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼոռիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1927 թ.Չափս՝ 270 x 147 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16248