Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կարպետ՝ երկերեսանի, նշիկներով, դաշտի մի անկյունում հայերեն տառերով և արաբական թվագրությամբ գրություն է՝ «1950 թ.» ( գործելու թվականը) և «ա. վ. ա.» (գործողի անունը, ազգանունը, հայրանունը): Դաշտը եզրագծված է գազարագույն թելով սանդուղք կոչվող կարպետանախշով, որը կրկնվում է նաև եզրագոտու եզրին: Շրջանակը լայն է՝ ատամնավոր, կանաչ տերևներով շղթայաձև միացած, ծաղիկները գործած են կարմիր, լիմոնագույն, գազարագույն, վարդագույն թելերով: Ունի փոքրիկ ծոպեր:
Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼոռիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950 թ.Չափս՝ 218 x 150 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16253