Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կարպետ՝ երկերեսանի, կապույտ հիմնագույնով, զարդանախշերը ուղղահայաց են, կենտրոնում՝ մեծ, եզրերին՝ փոքր շղթայաձև վեցանկյուն «գաթա» նախշեր են, որոնց մեջ կեռավոր, ատամնավոր, կարմիր, գազարագույն, շագանակագույն, սպիտակ թելերով նեղ շերտերով շեղանկյունիներ են: Դաշտի կողային մասում զուգահեռաբար համաչափ կրկնվում են ավելի մանր բուսական և երկրաչափական ոճավորված զարդանկարներ, որոնց էլ հաջորդում են երկու կողմերից ատամնավոր, կենտրոնում վեցանկյուն զարդանկարներով շրջանակը:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արագածոտն գավառՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբՉափս՝ 330 x 145 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12701