Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Երկերես տեխնիկայով գործված կարպետ է: Կարպետն ունի մուգ շագանակագույնի հիմնագույն, այն զարդարված է թիթեռնիկաձև վարդյակների կանոնավոր, ռիթմիկ շարքերով: Վերջիններս արված են կարմիր, դեղին, կապույտ, վարդագույն, կանաչ, նարնջագույն և բաց կապույտ գույնի թելերով: Այդ վարդյակներն իրենց մեջ ամփոփում են փոքր վեցանիստեր, զույգ կեռանախշեր և սանրաձև նախշեր: Կարպետն ունի 1 լայն, կապույտ հիմնագույնով եզրագոտի, այն զարդանախշված է շեղանկյունաձև հորնվածքներով, վերջիններս 2 կողմից ունեն կեռ ելուստներ: Դաշտի վրա կա արձանագրություն՝ ‹‹1914 Թ. /ԱՆ››:
Լայնություն (սմ)՝ 200Երկարություն (սմ)՝ 315Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳուգարքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ 20-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6938/108
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3067