Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գործված է թեք օղաճիտ փաթաթովի տեխնիկայով, բայց հակառակ կողմից թելերը բաց թողնված չեն։ Նախշերով և փայլուն թավշանման մակերեսով գորգ է հիշեցնում։ Կենտրոնական դաշտի գունաթափ վարդագույնի վրա պատկերված են 3 մեծ շեղանկյունիներ, շրջանակված զարդագոտիներով, որոնք իրենց եզրերով հպվում են։ Շեղանկյունիների մուգ կապույտ դաշտի խաչաձև հիմքի վրա երկրաչափական հորինվածքներ են, որոնցից 2-ը հիշեցնում են շուշանաձև նախշը՝ շրջանակված եռանկյունաձև և սեղանաձև ելուստներով, իսկ մյուս 2-ը՝ ելուստավոր, վեցանկյան մեջ պարփակված, միանկյունի կեռավոր շեղանկյունիներ։ Խաչաձև հիմքի կենտրոնական մասում, 2 կից քառակուսիների մեջ ութ թևանի աստղածաղիկներ են, իսկ քառակուսիները շրջանակված են խարսխաձև և շեղանկյունաձև նախշերով։ Շեղանկյունիները շրջանակող զարդագոտու վարդագույն հիմնագույնի վրա պատկերված է նախշ հաջորդաբար կապույտ, դեղին, շագանակագույն։ Շեղանկյունիներից ազատ տարածությունը զբաղեցնում են երկրաչափական նախշերը։ Կարպետն ունի 4 զարդագոտի, 3 նեղ և 1 լայն։ Վերջինիս վրա հաջորդական բաց և մուգ կապույտ, վարդագույն, դարչնագույն ուղղանկյունիների մեջ մուգ շագանակագույնով կրկնվում է այդ նախշը։ Լայն զարդագոտին 2 կողմից երիզում են 2 նեղ զարդագոտիներ, որոնց վրա կրկնվում է նույն նախշը, ներքին զարդագոտիում՝ բաց կապույտ, իսկ արտաքին՝ վարդագույն հիմնագույնի վրա։ Կարպետի եզրով անցնում է 4 նեղ զարդագոտի, որի մուգ շագանակագույն հիմնագույնի վրա դեղնավունով ալիքանման նախշեր են պատկերված։
Լայնություն (սմ)՝ 165Երկարություն (սմ)՝ 250Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2718
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1169