Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարպետի կարմիր հիմնագույնի դաշտը զարդարված է երեք խոշոր, իրար կցված շեղանկյուններով, որոնցից երկուսը կանաչ, մյուս երկուսը՝ սև հիմնագույն ունեն։ Այս շեղանկյունները իրենց մեջ պարունակում են աստիճանաբար փոքրացող համակենտրոն, ավելի փոքր շեղանկյուններ։ Եզրերի 2 շեղանկյունների կենտրոնում պատկերված է թռչնապատկեր։ Շեղանկյունները միմյանցից անջատված են ուղղանկյունաձև ելուստներով։ Դաշտի չորս անկյունները՝ բաց կանաչ հիմնագույնի, զարդարված են երկժանի նմանվող նախշերով։ Նույնատիպ նախշերով են շրջապատված նաև դաշտը և շեղանկյուն պատկերները։ Կարպետի միակ լայն, սև հիմնագույնի եզրագոտին զարդարված է ծաղկանախշերով և ծաղկաշղթաններով։ Եզրագոտին երկու կողմերից անցնում է ատամնավոր ժապավեններով։ Երկերեսանի կարպետ է։ Ունի մետաղյա օղակներ՝ պատից կախելու համար։
Լայնություն (սմ)՝ 203Երկարություն (սմ)՝ 415Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սիսիան-Վայոց ՁորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի 2-րդ կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5909
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2746