Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չորոշարկված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Կավե
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կավե սափորի կենդանակերպ ծորակ է, որն իրենից ներկայացնում է խոյի ոճավորված գլուխ: Խոյն ունի երկար դունչ, եղջյուրները կոտրված են, աչքերը՝ կլորավուն ելուստներ՝ եզերված սրտաձև ռելիեֆ շրջանակով: Պոզերից ներքև ռելիեֆ ձևով բարձրանում են ականջները: Ճակատին ամրացված է թևերը բացած արծվի մանրակերտ քանդակով: Թռչունի ոտքերի տակ օձի պատկեր է, որի բարձր գլուխը, զույգ կետիկավոր աչքերով, ավարտվում է ծորակի գլխին: Խոյի գլխին տեղադրված բոլոր պատկերներն ամփոփված են կետազարդերի մեջ /վերադիր/: Անոթը ունեցել է պաշտամունքային նշանակություն:
Հայտնաբերման վայրը՝ ԴվինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ. XII-XIII դդ.Նյութը՝ կավԵրկարություն (սմ)՝ 6Տրամագիծ (սմ)՝ 1Հավաքագրող՝ Կ.ՂաֆադարյանՀայտնաբերման ժամանակը՝ 1958 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1289/177
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-54