Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Կիլիկիոյ աղէտը (Պատկերազարդ): Հինգերորդ հատոր
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Յակոբ Յ. Թէրզեան. Կիլիկիոյ աղէտը (Պատկերազարդ): Հինգերորդ հատոր: Ականատեսի նկարագրութիւններ, վաւերաթուղթեր, պաշտօնական տեղեկագիրներ, թղթակցութիւններ, վիճակագրութիւններ եւ այլն, կարեւոր պատկերներով. - Կ. Պոլիս, 1912, տպագր. Ասատրեան և Որդիք: Շապիկը հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, իսկ վերջին կազմերեսին և երկու կազմերեսների դարձերեսներին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակը նոր է՝ մուգ դարչնագույն սոսնձալաթից: Սույն հատորի էջագրությունը սկսվում է էջ 689-ից, որի վերևի լուսանցքում, նաև վերջին էջ 864-ի ներքևի մասում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Կազմերեսները խունացած են, տեղ-տեղ՝ կեղտաբծերով:
Հեղինակ՝ Թերզյան Հ.Էջ՝ 689-864, նկ.Նյութը՝ թուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1912Լայնություն (սմ)՝ 12,2Երկարություն (սմ)՝ 17,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/414-2