Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Կճուճ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև, փայլեցրած մակերեսով, գնդաձև իրանով, լայն, բարձր ու թեք վզով, շուրթը՝ կլոր դեպի դուրս թեքված: Վզի հիմքում ժապավենաձև զարդագոտի է, սանրատամ դրոշմիչով կատարված թեք, հոծ գծերով: Սրանից կախված են խուզված, իրար մոտիկ սուրանկյուն եռանկյունիներ, սուր անկյունները՝ ներքև, որոնք լցված են սանրատամ դրոշմիչով կատարված երկար գծերով: Եռանկյունների մեջ փայլը հանված է: Հատակը հարթ է, լայն,:
Տրամագիծ (սմ)՝ բեր.՝ 11.5, հատ.՝ 12Բարձրություն (սմ)՝ 23Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Զոլաքար, №5 դամբարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. XIX-XVIII դդ.Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Ռ. ԹորոսյանՀայտնաբերման ժամանակը՝ 1976թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2136/32
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-80