Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Կճուճ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև փայլեցրած, լայն, գլանաձև վզով, գնդաձև իրանով, շուրթը՝ ուղիղ, փոքր-ինչ դուրս թեքված, ներսում ունի մեկ նեղ ակոսագոտի: Իրանի վերին մասը զարդարված է մեկ խաչված ժապավենաձև գոտիով և սրանից կախված սուրանկյուն եռանկյուններով, որոնք լցված են սանրատամ դրոշմիչով կատարված հորիզոնական /գոտու մեջ/ և ուղղահայաց /եռանկյունիների մեջ/ գծերով: Զարդարուն մասերում փայլը հանված է: Հատակը լայն է, հարթ:
Տրամագիծ (սմ)՝ բեր.՝ 12.5, հատ.՝ 12Բարձրություն (սմ)՝ 19Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Զոլաքար, №5 դամբարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. XIX-XVIII դդ.Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Ռ. ԹորոսյանՀայտնաբերման ժամանակը՝ 1976թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2136/34
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-80