Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Կճուճ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Խեցին ունի սև և դարչնագույն փայլեցված մակերես: Անոթն ունի ներճկված նստուկ, հարթ հատակ, երկկոնաձև իրան, կարճ վիզ, դեպի դուրս թեքվող պսակ:Անցումն ուսին ընդգծվում է շուրջանակի անցնող նեղ և խոր ակոսով: Ուսի վրա տեղադրված են երեք կենդանակերպ ունկեր: Վզի ներքևից ուսի վրայով իջնում են ուղղաձիգ ակոսներ, որոնք հինգ- հինգ խմբավորվելով կազմում են եռանկյունի հիշեցնող հինգ նախշեր: Ուսի վրա պատկերված են նաև հինգ ոճավորված սվաստիկաներ:
Տրամագիծ (սմ)՝ բեր.՝ 9, հատ.՝ 6,5Բարձրություն (սմ)՝ 10,1Նյութը՝ կավՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. II-I հազ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
944/100
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-35