Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Միականթ անոթն ունի երկթեք ընդգծված իրան, նեղ հատակ, ցածր ներճկված պարանոց, դեպի դուրս ծալված շուրթ: Պարանոցի շուրջը արված են բազմաշար հորիզոնական գծազարդեր, իրանի կենտրոնը հարդարված է մատնեքավոր ուղղահայաց նախշերով: Բարձրություն (սմ)՝  23 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Լոռի Բերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. VII-VIդդ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Հ 3205/190