Կշեռք երկնժարանի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կշեռք երկնժարանի, մեխանիկական: Կենտրոնում տեղավորված է հիմնական մեխանիզմը՝ ձգանները: Նժարների արանքում երկկողմ թռչնաձև հավասարակշռող մասերն են: Խաչաձև հիմքով նժարներին դրված են կլոր թասիկներ, որոնք առանձնացվող են: Կշեռքի հիմնական իրանը ներկված է մոխրագույն, հիմնական վեց գամերը՝ շագանակագույն: Կշեռքը նախատեսված է մինչև 2 կգ կշռելու համար: Առկա են արտադրության մասին դրոշմանիշեր ձգանին՝ «МВЗ 1949 г. гост 574-49 от 20 г. до 2 кг.» և թասիկներին՝ «50 МВЗ 2 кг»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան, ք. Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1949 թ. Նյութը՝  մետաղ Չափս՝  15,5 x 32,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17687-2