Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Տեսարան
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է կոլտնտեսականի տան սենյակի մի հատվածը: Սենյակի կենտրոնում սեղան է դրված, որի շուրջ մի կին է նստած, գլխաշորով գլուխը փաթաթած և կար է անում: Երկու կողմից պատերի տակ փայտե թախտեր են, որոնցից աջ կողմինի վրա կա անկողին: Դիմացի պատի տակ փոքր սպասքապահարան է, որի վրա դրված են Ի.Ստալինի և Կ.Վորոշիլովի նկարները և ձմեռ պապիկի պատկերով տիկնիկ: Պատերին կուսակցական և կառավարական ականավոր գործիչների նկարներ են, պլակատներ:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Գյոզալդարա /Մարտունու շրջան/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 11.4Բարձրություն (սմ)՝ 8.4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2026/10ա
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-21