Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Բնօրինակի անվանում՝
«Կոմմունիստ» N31
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում «Վստրեչա ս Էլեկտրոմաշինօստոիտելյամի» հաղորդում է, որ Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ կայացել է ջերմ հանդիպում արտադրամասում: Հյուրերին ողջունել է դիրեկտոր Ռ.Ամիրյանը: Աշխատակիցները ընթերցել են հատվածներ Չարենցի երկերից:
«Վ գոստյախ ու ստուդենտով» նշվում է, որ Երեվանի պոլիտեխնիկական ինստիտուտում կայացել է հանդիպում ուսանողների եվ եղբայրական հանրապետություններից ժամանած հյուրերի հետ: Ելույթ են ունեցել բազմաթիվ գրողներ, խոսել Չարենցի պոեզիայի մասին: Գրող-թարգմանիչ Գ.Շախնազարը վրացերեն ընթերցել է Չարենցի «Քամին» բանաստեղծությունը:
Ջերմ ընդունելության է արժանացել Եվ.Եվտուշենկոն: «Վեչեր պոեզիի վ Արարատե» հաղորդում է, որ Արարատի շրջանը աղ ու հացով է ընդունվել տարբեր երկրներից ժամանած հյուրերին: Շրջանի 1-ին քարտուղար Գ.Մինասյանը ստեղծել է պոեզիայի մեծ երեկո:Ելույթ է ունեցել Մ.Դուդինը, ներկայացրել Չարենց պոետին,ապա՝ Հայաստանի գրողների միության քարտուղար Վ.Պետրոսյանը եվ ուրիշներ:Առաջին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2139 593
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5180