Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածագիրը հիշատակում է Ե. Չարենցի այցելությունը Էջմիածին քաղաք` 1930թ., ուր 2-րդ
աստիճանի դպրոցի ավարտական դասարանի աշակերտների ցանկությամբ
կազմակերպվել է երեկո եւ ելույթ է ունեցել Ե. Չարենցը, զբոսնել Ներսիսյան լճի ափին:
«Բախտավոր ենք, որ մեր կյանքի արշալույսին հանդիպեցինք նրան եւ ապրեցինք այնպիսի պահեր, որոնք ահա շուրջ կես դար չեն խունացել մեր հիշողության մեջ»., գրում է Ա. Բաղդասարյանը
Ե. Չարենցի «Էպիքական լուսաբաց»-ի մաիսն դպրոցում զեկուցոմ է կարդացել մի
գրաքննադատ, որի խոսքից նկատելի է եղել, որ նա վեճ ունի բանաստեղծի հետ: Ելույթի պահին Չարենցը թվացել է բարձրահասակ, իսկ դեմքը, որ մինչ այդ մոմամգույն էր, դարձել է վարդագույն, գեղեցիկ մի մարդ`
գրավիչ դեմքով եւ վառվռուն աչքերով:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4459
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6726