Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Բնօրինակի անվանում՝
''Космомолец'', 129., ''Познатъ мудрость...''
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Ճանաչել զիմաստություն...» խորագրով է սկսվում «Պրազդնիկ պերեվոդչիկով վ Երեվանե» հոդված-հաղորդագրությունը: Երրորդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է հայ մշակույթի բարեկամներին` թարգմանիչներին եվ կինոբեմադրիչներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով եվ բարձր ծառայությամբ իրականում կատարում են հսկայական աշխատանք-այլալեզու ընթերցողների սեփականությունը դարձնելով հայ գրականության լավագույն
ստեղծագործությունները`
զարգացնելով գրական կապերը: Թարգմանչաց տոնի բացումը /24հոկ./ մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել Երեվանի պետհամալսարանի նիստերի դահիլճում, բացման խոսքով խոսել է ՀԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանը: Ելույթ են ունեցել Մ. Դուդինը, Սոնյա Բրավոն, Մ.
Ալիգերը, Վիկտոր Կոչեւսկին` ուկր. բանաստեղծ, Հայկ. ՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ, խոսել է հայ-ուկաինական գրական կապերի մասին, նշել այն վիթխարի աշխատանքը, որ կատարում են ուկրաինացի բանաստեղծները: Այնուհետեվ նա կարդացլե է ուկաիներեն իր թարգմանությամբ Ե. Չարենցի նշանավոր բանաստեղծությունը Հայաստանի մասին: Հայ բանաստեղծ-թարգմանիչներ Հր. Թամրազյանը, Վ.
Դավթյանը ողջունել են հյուրերին: Տոնը շարունակվել է Օշականում` Մ. Մաշտոցի հուշակոթողի մոտ:
Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1986Չափս՝ 60 x 42 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4140
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6288