«Կույր ջութակահարը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ազատ տարածությունում ինքնագործ աթոռին նստած գլխաբաց, վերարկույով և մաշված ոտնամաններով ջութակ է նվագում, աջից գլխարկը դրած գետնին՝ մանրի համար: Կույր էր, ջութակը նվագում էր քյամանչայի նման ծնկին դրած, միաժամանակ երգում էր, այդ պահին անչափ կենսուրախ էր, որջ նպատակն էր իր արվեստով կոպեկներ հավաքել: Երբեմն շրջում էր Երևանի մոտ շրջաններով՝ Նորք, Ավան, Ջրվեժ Քանաքեռ: Հեղինակ՝  Ստեփանյան Վարդգես Արշակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979 թ. Նյութը՝  Թուղթ, պանդա Չափս՝  43 x 30 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2837-8