Կռունկ Հայոց աշխարհին: Ամսագիր բարոյական, բանասիրա...
Կռունկ Հայոց աշխարհին: Ամսագիր բարոյական, բանասիրական, նկարագրական և վիճակագրական
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Բնօրինակի անվանում՝
Կռունկ Հայոց աշխարհին: Ամսագիր բարոյական, բանասիրական, նկարագրական եւ վիճակագրական
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Կռունկ Հայոց աշխարհին: Ամսագիր բարոյական, բանասիրական, նկարագրական եւ վիճակագրական. Խմբագիր Մարկոս Աղաբեկեան.Ա. տարի, թիւ Ը, օգոստոս. - Տփխիս, 1860, ի հայ տպարանի Գաբրիէլի Մելքումեանց եւ Համբարձումայ Էնֆիաճեանց: Շապիկը մոխրականաչավուն թղթից է: Առաջին կազմերեսը բացակայում է, վերջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Սույն համարի էջագրությունը սկսվում է էջ 576-ից, որի աջ լուսանցքում կա Հովհ. Թումանյնաի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև վերջին էջ 667-ի ձախ լուսանցքում: Համարը մաշված և մասնատված է, թերթերը խունացած, բազմաթիվ կեղտաբծերով:
Կազմող՝ խմբագիր` Մարկոս ԱղաբեկյանԷջ՝ 576-667Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1860Լայնություն (սմ)՝ 16,3Երկարություն (սմ)՝ 24,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1065-3