Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Կրծկալ/սրտանոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դոշլուղ- կարված մուգ բալագույն թավիշից՝ քառանկյունաձև, վզի կլոր փորվածքով և կանգուն օձիքով: Օձիքի եզրին և դոշլուղի կենտրոնում երկայնակի բուսական զարդանախշեր են ասեղնագործված՝ ոսկեգույն մետաղաթելով: Վերնազգեստը կարվել է Վարսենիկ Պետրոսի Քեշիշյանի համար: Նրա մահից հետո (1950 թ.) աղջիկը հանձնել է թանգարանին:
Նյութը՝ Թավիշ, մետաղաթելՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱլեքսանդրապոլՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1890 թ.Չափս՝ 30 x 20 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 1898-3