Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Կրծքանշան
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Կրծքանշան ,,Գվարդիա,, , օվալաձև դափնեպսակի ձևով, որի վերևի մասը ծածկված է կոթառից դեպի ձախ ծածկված կարմիր արծնապակեպատ դրոշով, որի վրա ոսկեգույն տառերով գրված է ,,Гвардия,,: Դափնեպսակի կենտրոնում սպիտակ արծնապակեպատ ֆոնի վրա տեղակայված է կարմիր արծնապակեպատ հնգաթև աստղ՝ ոսկեգույն երեսով: Դրոշը և աստղը ունեն ոսկեջրած գոտևորում: Դրոշի կոթը փաթաթված է ժապավենով, իսկ կոթի վերևի մասի ծոպերը կախված են դափնեպսակի աջ կողմի տերևների վրա: Դափնեպսակի ներքևի մասում կա վահանակ, որի վրա ցցուն տառերով գրված է ,,СССР,, , որից ներքև ՝ աջ և ձախ կողմեր ուղղված ելուստներ:
Նյութը՝ ՀամաձուլվածքՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄՀայտնաբերման վայրը՝ Հրազդանի տարածաշրջան,Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ Ն-ՆԳՉափս՝ 4,6 x 3, 4սմՆվիրատու՝ Ռ.ՀարությունյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1697
Բաժնեհաշվառանիշ՝
Ն-ՆԳ