Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Լուսանկարում երիտասարդ գեղեցկադեմ կին է կանգնած (աթոռի մոտ)` երկար տարազով, գլխին սպիտակ (նախշավոր) շալաձև օձիքով, երկար հյուսքերով: Աջ ձեռքին (արմունկը ծալված) սպիտակ նուրբ շալ է հավանաբար, ձախ ձեռքին` երկար անձրևանոց: Լուսանկարի աջ եզրը պատռված է 1սմ չափով, ձախին` շագանակագույն բիծ է: Դարձերեսի եզրին գորշ մոխրագույն ստվարաթղթի պատառիկներ են ամրացված: Վերնամասում մատիտով (ռուսերեն) գրված է «Բաբուշ...»: Քիչ ներքև` «Բաբուշկինա մամա»: Համազասպ Նոհրատյանը բնորդ է ծառայել Չարենցին` «Երկիր Նաիրի» վեպում Մազութի Համոյի կերպարը ստեղծելու համար: Եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, «Լույս» Ընկերության կառավարիչ, 1919-20թթթ. Կարսի քաղաքագլուխ, 1914-ին Նավթարդյունաբերության ընկերության ներկայացուցիչը Կարսում:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 8,5Երկարություն (սմ)՝ 14,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
7985
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ7985