Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Ծրագիր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
1922թ. Թիֆլիսի կոնսերվատորիայում կայացած համերգի ծրագրի լուսանկարված պատճենն է: Համերգը կրում է «Արևելյան վոկալ-երաժշտական երեկո՝ Սայաթ-Նովայի ստեղծագործություններից կազմված» խորագիրը: Նեղ, երկարավուն թղթի վրա տարբեր տառատեսակներով տպագրված է ծրագիր-ազդագիրը: Երաժշտական մասի ղեկավարը Ներսես Կորգանովն է: Համերգը երկու բաժնից է: Մասնակցում են՝ Կովկասի լավագույն երաժիշտները՝ Զ. Բաշինջաղյան, Թ. Լիսիցյան, Էլբակյան, Գ. Փիրումյան, Ս. Օգանիզաշվիլի, Ցիցիանով և այլք: Պատասխանատու ձևավորող և նկարիչ՝ Գ. Բաշինջաղյան:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1922թ.Չափս՝ 23.5*12.2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/27
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265