Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Երևանի Գեղաշխ միության ժողովրդական նվագարանների առաջին նվագախումբը: Լուսանկարն արված է դրսում, ծեփերը թափված ինչ-որ տան պատի մոտ: Առաջին շարքում՝ ձախից կանգնած է Եղիշե Սաֆարյանը (դափ, երգիչ), նստած Կարո Երեմյանը (քամանչա), Արամ Մերանգուլյանը (թառ), Ալեքսանդր Ալեքսանդրյանը (թառ, խմբի ղեկավար), Գարեգին Խանիկյանը (քանոն), Համզա Ալիևը (թառ), Արշո Խուդավերդյանը (քամանչա): Երկրորդ շարքում՝ Ռուշան Ռուշանյան (թառ), Արշո Սուխուդյանը (թառ), Թաթոս Միրզոյանը (դափ, երգիչ) Նվագախումբը գործել է 1923-1924թթ., եղել է ՌԱԲԻՍ-ի օրինակելի կոլեկտիվը:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 20.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1923թ․Բարձրություն (սմ)՝ 18Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/97
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503