«Հայաստանի ժամանակակից կիրառական և դեկորատիվ արվես...
«Հայաստանի ժամանակակից կիրառական և դեկորատիվ արվեստը» ցուցահանդեսից
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է մի պահ Հայաստանի ժամանակակից կիրառական և դեկորատիվ արվեստը ցուցահանդեսից, որը կազմակերպվել է ՀԱՊԹ-ի կենտրոնական սրահում։
Երևում են «Ձոն հողին», «Տոն» և «գիշերային Երևան» անունները կրող ոստայնանկարները, որոնց հեղինակներն են 1․ Արեգնազ Առաքելյանը, Ալբերտ Խաչատրյանը, 2․ Հրանտ Հարությունյանը, Գոհար Միրզոյանը և 3․ Մելքոն Հովհաննեսյանը։
Պատկերված են նաև Վան Սողոմոնյանի, Գագիկ Ալումյանի, Վարդուհի Քեֆտեյանի, Հովհաննես Հովհաննիսյանի և Սլավիկ Վերդյանի դեկորատիվ քանդակներն ու կոմպոզիցիաները, որոնք դրված են պատվանդանի վրա։
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984թ.Չափս՝ 7*6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5719/7
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-360