Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահՆկարագրություն ՝
20-րդ դարի հայ կերպարվեստի վարպետների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Մհեր Աբեղյանը:
Հայագետ Մանուկ Աբեղյանի որդին՝ Մհեր Աբեղյանը, 1927-ին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը (աշակերտել է Ս. Աղաջանյանին, Ս. Առաքելյանին), ապա ուսումը շարունակել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում (սովորել է Ս. Գերասիմովի և Ա. Օսմյորկինի մոտ): 1931-ին ավարտել է Լենինգրադի Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտը և վերադարձել Երևան:
Մհեր Աբեղյանը ստեղծագործել ¿ տարբեր ժանրերում, նրա վրձնին են պատկանում պատմական և կենցաղային թեմաներով բազմաթիվ կոմպոզիցիաներ, հոգեբանական դիմանկարներ: Նշանակալի է նկարչի ներդրումը նաև գրաֆիկայի ասպարեզում, որտեղ նա փայլել է կատարողական տեխնիկայի բարձր մակարդակով:
1960-ականներին և հետագա տարիներին հայկական լեռնաշխարհի պատկերման մեջ քնարական ինտոնացիաները փոխվում են, դառնում առավել էպիկական: Հայրենի բնությունը նկարչի համար անվերջանալի մի հենք է, որի վրա գողտրիկ պատկերների միջոցով նա արտահայտում է կարոտանք, հույզ, հայրենասիրություն: Այդպիսի ստեղծագործություններից է Ազգային պատկերասրահի հավաքածուում պահվող Հայրենի լեռները գրաֆիկական աշխատանքը:
Նյութը՝ բրնձի թուղթ, լինոփորագրությունՀեղինակ՝ Աբեղյան Մհեր ՄանուկիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1964Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊ
Հիմնական հաշվառանիշ՝
20944
Բաժնեհաշվառանիշ՝
5518