Հայաստանի լեռները

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  20-րդ դարի հայ կերպարվեստի վարպետների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Մհեր Աբեղյանը: Հայագետ Մանուկ Աբեղյանի որդին՝ Մհեր Աբեղյանը, 1927-ին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը (աշակերտել է Ս. Աղաջանյանին, Ս. Առաքելյանին), ապա ուսումը շարունակել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում (սովորել է Ս. Գերասիմովի և Ա. Օսմյորկինի մոտ): 1931-ին ավարտել է Լենինգրադի Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտը և վերադարձել Երևան: Մհեր Աբեղյանը ստեղծագործել ¿ տարբեր ժանրերում, նրա վրձնին են պատկանում պատմական և կենցաղային թեմաներով բազմաթիվ կոմպոզիցիաներ, հոգեբանական դիմանկարներ: Նշանակալի է նկարչի ներդրումը նաև գրաֆիկայի ասպարեզում, որտեղ նա փայլել է կատարողական տեխնիկայի բարձր մակարդակով: 1960-ականներին և հետագա տարիներին հայկական լեռնաշխարհի պատկերման մեջ քնարական ինտոնացիաները փոխվում են, դառնում առավել էպիկական: Հայրենի բնությունը նկարչի համար անվերջանալի մի հենք է, որի վրա գողտրիկ պատկերների միջոցով նա արտահայտում է կարոտանք, հույզ, հայրենասիրություն: Այդպիսի ստեղծագործություններից է Ազգային պատկերասրահի հավաքածուում պահվող Հայրենի լեռները գրաֆիկական աշխատանքը: Նյութը՝  բրնձի թուղթ, լինոփորագրություն Հեղինակ՝  Աբեղյան Մհեր Մանուկի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  20944 Բաժնեհաշվառանիշ՝  5518