Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է հայկական ժողովրդական նվագարնների համույթը։ Խմբի անդամները բացառապես տղամարդիկ են, երիտասարդ և միջին տարիքի, լուսանկարվել են նվագարանները ձեռքներին։ Երաժիշտները եռաշարք դիրքով են պատկերված։ Առաջին շարքում կենտրոնում ծալապատիկ նստած երիտասարդը սանթուրահարն է, աջից ու ձախից՝ սազահարները։ Աջ կողմի սազահարի առջև շրջված դափ է դրված՝ մեջն ինչ–որ մեկի լուսանկարն է, սև ժապավենով հարդարված։ Երկրորդ շարքում՝ ձախից՝ երկու թառահար են, կենտրոնում՝ սազահարը, ապա երկու քամանչահար։ Երրորդ շարքում դափահարն է ու նաղարահարը։ Երաժիշտները թիֆլիսահայերին բնորոշ տարազներով են։
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 24.5Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 17.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/130
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503